Մեր մասին

«Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» (ՄԿ և ՈւՈԿԸ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2005 թվականին և միավորում է կրթության ոլորտում գործող պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և մասնագետներին:

Գիտակցելով, որ ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը գիտելիքահենք հասարակության կառուցման ամենակարևոր պայմաններից մեկն է, մեր կազմակերպությունը իր ողջ ներուժը տրամադրում է, համատեղելով գործընկերների ջանքերը` արդի հասարակությունում անձի հասարակական, մասնագիտական, մշակութային, սոցիալական պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետությունում մեծահասակների կրթության արդյունավետ համակարգի ինսիտուցիոնալ զարգացման համար:

ՄԿևՈՒՈԿԸ ասոցիացիայի աշխատանքներից են.

  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի և խորհուրդի ստեղծումը, 2007թ.

  • Նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարության և օրենքի քննարկումներին և մշակմանն անմիջական մասնակցությունը, 2005-2007 թթ.

  • «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է և մասնակցել «Ցկյանս ուսումնառության» հայեցակարգի և Հարատև ուսումնառության ռազմավարության ստեղծմանը, 2009-2013 թթ.

  • «Մեծահասակների կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման կազմակերպում և իրագործում 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013 թթ.

  • «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» երկլեզու հանդեսի հրատարակում, 2008-2011 թթ.

  • Մեծահասակների կրթության (անդրագոգիկա) գիտական դպրոցի հիմնումը Հայաստանում: